4831 դիտում
15:12 09-01-2020
Մեր օդանավակայաններում մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների. Փաշինյան
Մենք բոլորս սպասում ենք, որ 2020 թվականը զբոսաշրջային առումով ավելի լավ տարի է լինելու և դրա համար կան կոնկրետ ազդակներ: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Շուտով կսկսվեն բյուջետային ավիաընկերությունների չվերթները Հայաստան: Հաջորդ շաբաթ արդեն «RyanAir»-ը իր առաջին չվերթը կիրականացնի, այդ պրոցեսը շարունակական է: Միջազգային մամուլում ամենահեղինակավոր լրատվամիջոցներում հայտնվում են տեղեկատվություններ, որոնք իրենց լսարանին խորհուրդ են տալիս որպես հիմնական զբոսաշրջային ուղղություն ընտրել Հայաստանը: Այս ամենը շատ լավ է, բայց ես ուզում եմ ընդգծել, որ մենք այս ոլորտում շատ անելիք ունենք, մասնավորապես, ՀՀ-ում սպասարկման մակարդակը բարձրացնելու, որակի հարցը լուծելու առումով»,- ասաց նա:
Փաշինյանը ընդգծեց, որ արդեն թռիչքների երկու ուղղություն իրականացվելու է Գյումրի և այնտեղ համենայնդեպս, օդանավակայանից այլ տարածքներ զբոսաշրջիկներին տեղափոխման քաղաքակրթական բովանդակության մասին պետք է շատ լուրջ մտածել.
«Ընդհանրապես, դեռ օդանավակայաններում կարելի է հանդիպել տեսարանների, որտեղ անցագրային տարածքից դուրս եկող մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների տարբեր ծառայություններ առաջարկողների կողմից: Այստեղ 1000 դրամ ավել-պակաս տանելու խնդիր չէ: ՀՀ ժամանող զբոսաշրջիկներից համար պետք է պատրաստվեն տեղեկատվական թերթիկներ տաքսիների մոտավոր գների մասին, ամեն ինչի մոտավոր գների մասին, ընդհուպ առավել քաղաքակիրթ տաքսի ծառայություններից օգտվելու տարբերակների և հնարավորությունների մասին: Ըստ էության ՀՀ ժամանող զբոսաշրջիկների օրակարգը չի փոխվել վերջին 30 տարվա ընթացքում»,-ասաց Փաշինյանը:
Նմանատիպ նյութեր
28283 դիտում
22:53 19-10-2020
Լևոն Արոնյան. Երկիրս հարձակումների է ենթարկվում. եթե անհրաժեշտ լինի, ես կլինեմ բանակում. Tert.am
1583 դիտում
13:21 19-11-2018
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն խմբակային այցերի համար մարդիկ այսուհետև կարող են ամրագրում կատարել կայքում
1390 դիտում
14:50 30-08-2023
Ինձ ստիպողաբար հեռացրել են, այդ մարդիկ իրենց անձնական և խմբակային շահերն էին հետապնդում․ Հայկ Մարության
Այս բաժնից
550 դիտում
18:58 04-02-2025
ՏԿԵ փոխնախարարն ընդունել է Ֆրանսիայի ԱԳՆ-ում ֆրանսահայ համագործակցության պատվիրակությանը
574 դիտում
18:28 04-02-2025
Փետրվարի 8-ին կտրվի Հայ կոմպոզիտորական արվեստի 16-րդ փառատոնի մեկնարկը
2464 դիտում
18:19 04-02-2025
Կբարելավվի ժամանակավոր անաշխատունակության եւ մայրության նպաստների նշանակման գործընթացը