1586 դիտում
13:21 19-11-2018
Կենտրոնական բանկի այցելուների կենտրոն խմբակային այցերի համար մարդիկ այսուհետև կարող են ամրագրում կատարել կայքում
ՀՀ կենտրոնական բանկի այցելուների կենտրոնի նոր կայքը բազմաթիվ նոր հնարավորություններ է ընձեռում: Կայքի միջոցով այսուհետև կարելի է այցելությունների համար ամրագրում կատարել, ծանոթանալ հետաքրքրիր տեղեկությունների, խաղալ կրթական խաղեր: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նոյեմբերի 19-ին այցելուների կենտրոնի ղեկավար Զարուհի Բարսեղյանը ներկայացրեց նոր թարմացված կայքը:
«Այցելուների կենտրոնը գործում է դեռ 7 տարի առաջվանից, մենք այդ պահից ունենք կայք, սակայն զարգացումը պահանջեց այն թարմացնել: Բացի այդ, մենք նկատի ենք ունեցել նաև մեր գործընկեր Կենտրոնական բանկերի այցելուների կենտրոնների կայքերի նորամուծությունները: Արդյունքում այցելությունների համար գրանցման համակարգն ամբողջապես ներառեցինք կայքում: Այցելությունների ամրագրումն այսուհետև կարելի է կատարել կայքում: Հայտը հաստատելուց հետո, մենք նրանց էլեկտրոնային տարբերակով հաստատում կուղարկենք։ Իսկ այցելությունից երկու օր առաջ համակարգը այցելուներին հիշեցում կուղարկի: Մենք ստեղծում ենք նաև այցելուների բազա»,-ասաց Բարսեղյանն ու հավելեց, որ հնարավոր է նաև, որ զանգերով մուտքագրեն տվյալները:
Նախապես ամրագրում պետք է անեն խմբակային այցելությունների համար: Կայքում հասանելի վիրտուալ տուրը հիմա դարձել է ավելի ժամանակակից: Դրա շնորհիվ մարդիկ որոշակի պատկերացումներ կարող են ունենալ ցուցանմուշների վերաբերյալ: Դրամագետների, սովորական քաղաքացիների համար հետաքրքիր փաստեր են ներկայացվելու նորությունների բաժնում: Կներկայացվի ինֆորմացիա՝ դրամի պատմության, դրամաշրջանառության մասին: Նախկինում գործած «Տպավորությունների գիրքը» ևս ներկայացված է լինելու կայքում: Այցելուներն իրենց տպավորություններով կարող են կիսվել կայքում, իսկ հաստատումից հետո այդ կարծիքը կհայտնվի կայքում:
Կայքում ներառվել են նաև կրթական խաղեր: «Հիմա տեղադրված է դրամի փազլը, որը կարելի է հավաքել մեծ կամ մանր կտորներով: Տնտեսական ֆուտբոլ խաղը ևս ներկայացված է: Այդ ուղղությունը զարգացնելու ենք, քանի որ այցելուների կենտրոնը ոչ միայն թանգարան է, այլ նաև կրթական համալիր»,-նշեց կենտրոնի ղեկավարն ու հավելեց, որ կայքում հասանելի են նաև իրենց գրադարանի մի շարք նոր գրքեր:
Այցելուների կենտրոնը 7 տարվա ընթացքում ունեցել է արդեն 70 000 այցելու: Խմբերը կենտրոնում անցկացնում են 2-2.5 ժամ: Խմբերին տրամադրվում է գիդ, անհատների համար՝ ոչ:
Նմանատիպ նյութեր
1373 դիտում
13:58 13-04-2021
Ադրբեջանն ամրագրում է իր դիրքը որպես անհանդուրժողականության և այլատյացության համաշխարհային կենտրոն. ՀՀ ԱԳՆ
1360 դիտում
12:50 28-09-2021
Կենտրոնական բանկի նախագահը մասնակցել է Ֆիլիպինների կենտրոնական բանկի կողմից կազմակերպված առցանց համաժողովին
4831 դիտում
15:12 09-01-2020
Մեր օդանավակայաններում մարդիկ ենթարկվում են խմբակային հարձակումների. Փաշինյան
Այս բաժնից
694 դիտում
09:02 05-02-2025
ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ
817 դիտում
23:10 04-02-2025
Արման Պետրոսյանը նշանակվել է Քաղաքաշինության կոմիտեի նախագահի տեղակալ