211652_close_icon
views-count1973 դիտում article-date 13:26 09-01-2020

«Գործ տալու» մասին խոսողները ամենամեծ «գործ տվողներն» են. Փաշինյան

Ենթադրում եմ, որ այսօրվա մեր քննարկումից հետո սոցիալական ցանցերում եւ այլ տեղերում ակտիվանալու է ժողովրդին գործ տվող դարձնելու մղումներից մասին խոսակցությունները: Այս մասին այսօր՝ հունվարի 9-ին կառավարության նիստի սկզբում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «Ես որպես մարդ, որ հանգամանքների բերումով լայն շփում է ունեցել այդ ենթամշակույթը կրող շրջանակների հետ, ուզում եմ ասել, որ «գործ տալու» մասին խոսողները ամենամեծ «գործ տվողներն» են, այն պայմանով, որ իրենք դա անում են իրենց անձնական կոնկրետ խնդիրներ լուծելու, անձնական շահագրգռությունների համար: Մենք ասում ենք՝ հանրային շահի համար եկեք մեր ունեցած տեղեկատվությունը, մեր տեսածն ու լսածը, անկախ նրանից, թե մեր նեղ անձնական շահերին որքանով է հակասում, օգտագործենք հանրային շահի համար»,-ասաց վարչապետը:

Նմանատիպ նյութեր