Ուկրաինայում ռուսերենով խոսողները սիրում են իրենց երկիրը ոչ պակաս, քան ուկրաիներենով խոսողները. Պորոշենկո
Rosbalt.ru լրատվական գործակալությն հաղորդմամբ` Ուկրաինայի նախագահ Պ. Պորոշենկոն հայտարարել է, որ Ուկրաինայի ռուսախոս քաղաքացիները սիրում են իրենց երկիրը ոչ պակաս, քան նրանք, ովքեր խոսում են ուկրաիներենով:
«Մեզնից շատերը խոսում են ռուսերենով, բայց այստեղ մտածում են Ռուսաստանից տարբեր: Հակաահաբեկչական գործողությունների գոտում կամ զինվորական հոսպիտալում շփվելով զինվորների հետ, ես տեսել և լսել եմ, որ ռուսաց լեզվով Ուկրաինան սիրում են ոչ պակաս, քան ուկրաիներենով»,- հայտարարել է Պորոշենկոն Կիևում Ուկրաինայի դրոշի բարձրացման հանդիսավոր արարողության ժամանակ:
Նա նաև նշել է, որ իրենք պետք է գնահատեն այն մարդկանց ներդրումը, ովքեր խոքում են ռուսերենով, և որ լեզվական գործոնով ոչ ոք իրենց չի պառակտի:
Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ սկզբունքորեն մնում է այն դիրքորոշմանը, որ միակ պետական լեզուն պետք է մնա ուկրաիներենը :