80 մարդ Է զոհվել Իրանի կողմից Իրաքում ԱՄՆ-ի ռազմակայանի հրթիռակոծման հետևանքով. Reuters
Իրաքում Իրանի հրթիռային գրոհի զոհ Է դարձել 80 մարդ: Այդ մասին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով Իրանի պետական հեռուստատեսությանը:
Al Mayadeen հեռուստաընկերությունը, իր աղբյուրներին հղում անելով, հայտնել է, որ բազայի ուղղությամբ արձակվել է 6 հրթիռ: Միաժամանակ արաբական մեկ այլ լրատվամիջոց՝ Sky News Arabiya-ը, հայտնել է արձակված 9 հրթիռի մասին:
Ավելի վաղ CNN հեռուստաընկերությունը՝ վկայակոչելով աղբյուրներ, հայտնել Էր, որ իրանական կողմի արձակած հրթիռներն ընկել են Իրաքում Այն Էլ Ասադ ավիաբազայի այն մասում, որտեղ ամերիկացի զինծառայողներ չկային: