211652_close_icon
views-count2514 դիտում article-date 21:21 07-01-2020

Այրվել է մոտ 6 հա խոտածածկ տարածք

Հունվարի 7-ին, ժամը 14:17-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Լոռու մարզի Վանաձոր քաղաքի հյուսիս-արևելյան հատվածում՝ սարալանջին, ծուխ է նկատվում։ Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը: Պարզվել է, որ Քարաբերդ գյուղի «Քյոխֆալու» կոչվող հանդամասում այրվում է մոտ 6 հա խոտածածկ տարածք։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 15։51-ին, մարվել՝ 16։28-ին։ Այրվել է մոտ 6 հա խոտածածկույթ։ Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել է անտառտնտեսության 6 աշխատակից։

Նմանատիպ նյութեր