211652_close_icon
views-count8745 դիտում article-date 19:07 07-01-2020

Փրկարարները հայտնաբերել են դի

Հունվարի 7-ին, ժամը 16:23-ին «911» ծառայություն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհի փողոցի թիվ 10 շենքի բնակարաններից մեկի վատառողջ բնակիչը չի արձագանքում դռան թակոցներին և հեռախոսազանգերին. դուռը բացելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ: Փրկարարները բացել են Ռոզա Ջ.-ի (ծնված 1939 թ.) բնակարանի դուռը և լոգարանում հայտնաբերել վերջինիս դին:

Նմանատիպ նյութեր