Հարձակում՝ Քենիայում տեղակայված ռազմաբազայի վրա. սպանվել են ամերիկացի զինվորականներ
Քենիայում տեղակայված ռազմաբազաներից մեկի վրա զինված հարձակում են իրականացրել «Աշ Շաբաբ» ահաբեկչական խմբավորման զինյալները։
Ինչպսս հաղորդում է Tass գործակալությունը, հարձակման հետևանքով զոհվել է 3 ամերիկացի զինվորական, հաղորդվում է նաև 2 վիրավորի մասին։
Հարձակումը կատարվել է Camp Simba բազայի վրա, որն օգտագործվում է նաև ԱՄՆ զինված ուժերի կողմից։
Տեղի է ունեցել փոխհրաձգություն, որի ժամանակ, բացի զոհերից ու վիրավորներից, վնասվել է այնտեղ գտնվող 6 քաղաքացիական օդանավ։