Քենիայում զինյալները հարձակում են իրականացրել համալսարանական համալիրի վրա. կա 4 զոհ
Մի խումբ զինված մարդիկ հարձակում են իրականացրել Քենիայի արևելքում գտնվող Հարիսա քաղաքի համալսարանական համալիրի վրա:
Ականատեսների խոսքով, փոխհրաձգություն է սկսվել զինյալների և իրավապահների միջև, ինչի հետևանքով զոհվել է 4 մարդ: Զինյալները պատանդ են վերցրել ուսանողների:
Իշխանությունները կարծում են, որ հարձակման հետևում կանգնած է «Աշ-Շաբաբ» ծայրահեղական խմբավորումը: