Կիպրոսում տեղակայված բրիտանական ռազմաբազայի տարածքում 800.000 թռչուն է սպանվել
Կիպրոսում տեղակայված Մեծ Բրիտանիայի զինված ուժերին պատկանող ռազմաբազայի ղեկավարությունը խստորեն քննադատել է կիպրական իշխանություններին՝ թռչունների ոչնչացումը խոչընդոտել չկարողանալու համար, հայտնում է BBC-ն։
Միայն 2016 թվականին մաքսանենգ որսագողերի կողմից Կիպրոսում ոչնչացվել է մոտ 1.7 մլն թռչուն։ Իսկ բրիտանական ռազմաբազայում, որի տարածքը կազմում է մոտ 100 քկմ տարածք, սպանվել է մոտ 800.000 թռչուն։
Թռչունների պաշտպանության բրիտանական թագավորական ու կիպրական Birdlife Cyprus կազմակերպությունների տվյալներով՝ հենց նշված հատվածով է չվող թռչունների մեծ մասն անցնում Աֆրիկա, Եվրոպա և Ասիա և հենց այս տարածքում են թռչնաորսները իրենց թիրախն ընտրել։ Սև շուկայում նրանց միսն բավականին էժան գնով՝ 1 թռչնի միսը 1 եվրոյով վաճառվում էր, իկ ռեստորաններում 12 թռչնի մսից պատրաստված կերակուրն արժի 60 եվրո։