Անգլիայի գավաթ․ Չելսին հաղթեց «Նոթինգեմ Ֆորեստին»․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Անգլիայի գավաթի խաղարկության 1/32 եզրափակչում կայացավ մի քանի հանդիպում։ 1/16 եզրափակչի ուղեգիր նվաճեց Լոնդոնի «Չելսին»։
Ազնվականները 2-0 հաշվով առավելության հասան «Նոթինգեմ Ֆորեստի» նկատմամբ։ Աչքի ընկան Հադսոն-Օդոյին ու Ռոս Բարկլին։
Լոնդոնի թիմերից մյուսը՝ «Տոտենհեմը», չկարողացավ հաղթել «Միդլսբրոյին»։ Խաղն ավարտվեց 1-1 հաշվով, և ամեն ինչ կվճռվի պատասխան խաղում։ Էշլի Ֆլետչերի գոլին հյուրերից պատասխանեց Լուկաս Մոուրան։
Պրեմիեր Լիգայի թիմերից հաջորդ փուլի ուղեգիր նվաճեց նաև «Շեֆիլդ Յունայթեդը»։