211652_close_icon
views-count11332 դիտում article-date 11:45 05-01-2020

Թրամփը խոստացել է «արագ և ուժեղ հարված» հասցնել Իրանում առկա 52 թիրախներին, եթե վերջինս որոշի հարձակում գործել ԱՄՆ-ի վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է «արագ և ուժեղ հարված» հասցնել Իրանում առկա 52 թիրախներին, եթե վերջինս որոշի հարձակում գործել ԱՄՆ-ի վրա: Այդ մասին Սպիտակ տան ղեկավարը հայտնել է իր [url=https://twitter.com/realDonaldTrump/status/1213593975732527112]Twitter[/url]-ում: Թրամփը, մասնավորապես, նշել է, որ ի պատասխան գեներալի մահվան՝ Իրանը «շատ համարձակորեն խոսում է ԱՄՆ-ի որոշ ակտիվների թիրախավորման մասին»: Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն թիրախավորել է իրանական 52 օբյեկտ, որոնցից մի քանիսը «շատ կարևոր են Իրանի և իրանական մշակույթի համար» և պատասխան հարվածը ուժեղ կլինի, եթե Թեհրանը հարված հասցնի ԱՄՆ-ին: ԱՄՆ նախագահը նշել է, որ 52 թիրախները այն 52 ամերիկացիներ են, որոնք Իրանում պատանդ են վերցվել 1979 թվականի նոյեմբերին՝ Թեհրանում ամերիկյան դեսպանատան գրավման ժամանակ: «ԱՄՆ-ն այլևս ոչ մի սպառնալիք չի ցանկանում»,- թվիթերյան գրառումների շարքը եզրափակել է Թրամփը։

Նմանատիպ նյութեր