211652_close_icon
views-count57545 դիտում article-date 17:34 04-01-2020

Աշտարակի ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով պարզել են Ագարակ գյուղում 5-ամյա երեխային վրաերթի ենթարկած վարորդի ինքնությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ հունվարի 3-ին, վրաերթ է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 23:30-ի սահմաններում անհայտ մակնիշի և համարանիշի ավտոմեքենայի վարորդը Ագարակ գյուղի 4-րդ փողոցի 7-րդ տան դիմաց վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 5-ամյա Անգելինա Մ.-ին և նրան թողնելով անօգնական, դեպքի վայրից դիմել է փախուստի: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վրաերթի ենթարկված երեխան տեղափոխվել է հիվանդանոց: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ: Ժամանել է նաև ոստիկանության Աշտարակի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արթուր Մկրտչյանի և Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչության խումբը՝ ավագ քննիչ Ոսկանյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումներ, պարզել են, որ վրաերթը կատարել է Ագարակ գյուղի բնակիչ, 38-ամյա Պետրոս Պետրոսյանը՝ իր վարած Mercedes մակնիշի 36 MՏ 152 համարանիշի ավտոմեքենայով և ոստիկանների ու քննիչների ձեռնարկած միջոցառումների ու տարած բացատրական աշխատանքների արդյունքում Պ. Պետրոսյանը նշված ավտոմեքենայով ինքնակամ ներկայացել է ոստիկանության Աշտարակի բաժին, որտեղից էլ նրան տեղափոխել են Արագածոտնի մարզային քննչական վարչություն: Ավտոմեքենան քննիչի հանձնարարականով տեղափոխվել է ոստիկանության Աշտարակի բաժնի պահպանվող հատուկ տարածք: [color=#EF2929]Գ․ Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը, ով չնկատելով երեխային վրաերթի է ենթարկել, կանգնել է և իր օգնությունն է առաջարկել երեխայի հորը, սակայն վերջինս բարկացել է վարորդի վրա, ինչ-որ արտահայտություններ արել, ու վարորդը նրան առաջարկել է, որպեսզի երեխային տեղափոխեն հիվանդանոց, սակայն երեխայի հայրը մերժել է, ասելով՝ «Ոչինչ էլ չի եղել, դու գնա քո գործին, ես կզբաղվեմ իմ երեխայի առողջությամբ», ու մերժել է վարորդի՝ կրկին երեխային հիվանդանոց տեղափոխելու խնդրանքը։ Վարորդն էլ դեպքի վայրից գնացել է իր եղբոր տուն, կատարվածի մասին պատմել եղբորը, որից հետո ինքնակամ, եղբոր հետ ներկայացել է Ոստիկանության Աշտարակի բաժին, սակայն չիմանալով, որ երեխայի հարազատները կատարվածի մասին արդեն Աշտարակի Ոստիկանությունում հայտարարություն են տվել։ Վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության։ Պարզվել է նա եղել է սթափ։[/color] [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր