211652_close_icon
views-count28892 դիտում article-date 12:55 17-01-2024

Երևանում շմոլ գազից թունավորված մի ամբողջ ընտանիք, այդ թվում՝ 3 երեխա, 2 մայր, մեկը՝ հղի, տեղափոխվել են «Մուրացան», իսկ 3 հոգի՝ «Արմենիա» ԲԿ, բժիշկները պայքարում են նրանց կյանքի համար

Այսօր՝ հունվարի 17-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 06:00-ի սահմաններում «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ «Մուրացան» բժշկական կենտրոն է տեղափոխվել 3 երեխա և 2 կին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված բժշկական կենտրոնից այդ մասին տեղեկացրել են ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Էրեբունու բաժին, որտեղից հիվանդանոց է ժամանել հերթապահ խումբը՝ անչափահասների գործերով բաժանմունքի ավագ տեսուչի և համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ:

Վերջիններս պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 8-ամյա Րաֆֆի Ս.-ն է, 4-ամյա Միքայել Ս.-ն և 4-ամյա Արսեն Ս.-ն, կանանց տվյալները պարզվում են։:

Մինչ ոստիկանները պարզում էին դեպքի հանգամանքները, նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ոստիկանության Էրեբունու բաժին «Արմենիա» բժշկական կենտրոնից, որ «թունավորում շմոլ գազով» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել 3 քաղաքացի:
                                                             
Նշված բժշկական կենտրոն է մեկնել ոստիկանության Էրեբունու բաժնի հերթապահ խումբը, ովքեր պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածներն են Երևանի բնակիչներ 56-ամյա Նուրիկ Մ.-ն, 34-ամյա Ենոք Ս.-ն և 35-ամյա Հարություն Ս.-ն:

Ոստիկանները պարզել են, որ բոլորը մի ընտանիքի անդամներ են, և տեղափոխվածներից մեկը հղի է, և նրանց տեղափոխել են իրենց տանից՝ գազի արտահոսքից ստացած թունավորումով:

Դեպքի փաստով ոստիկանության Էրեբունու բաժնում փաստոթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրենունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր