211652_close_icon
views-count70950 դիտում article-date 16:26 02-01-2020

Ավտովթար Լոռու մարզում. դեռևս անհայտ պայմաններում Opel-ը շրջվել է. կան վիրավորներ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 11:45-ի սահմաններում Վանաձոր-Սպիտակ ավտոճանապարհին Opel մակնիշի 36 GL 050 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դեպի Սպիտակ ընթանալիս դեռևս անհայտ պայմաններում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների, վթարի հետևանքով Opel-ի վարորդն ու ուղևորը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սպիտակի բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ: Փաստի առթիվ ՃՈ ավագ հետաքննիչ Ստեփան Համբարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Արմինե Դանիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 26+
26+

Նմանատիպ նյութեր