Խոշոր ավտովթար Երևանում. Opel-ը «Բելաջիո» ռեստորանի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է. կա վիրավոր. օպերատիվ են գործել փրկարարները, բժիշկներն ու ճանապարհային ոստիկանները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր՝ մարտի 26-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 22:00-ի սահմաններում  Opel մակնիշի 17 ՍD 717 համարանիշի ավտոմեքենայի վարորդը  Մյասնիկյան պողոտայում՝ «Բելաջիո» ռեստորանային համալիրի դիմաց, դեռևս անհայտ հանգամանքներում, գլխիվայր շրջվել է: 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է թիվ  1 համալսարանական հիվանդանոց: 
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության  1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի, ավագ տեսուչ Կարեն Գևորգյանի գլխավորությամբ:
Վթարի մասին  Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ  Արսեն Կարապետյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ: 
Փաստի ատթիվ Գ. Ծառուկյանի կողմից նյութեր են նախապատրաստվում: 
Ոստիկանությունը պարզում է վարորդի ինքնությունը: 
Օպերատիվորեն ժամանել է նաև Արտակարգ իրավիճակների  նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:
Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, այնուհետև քաղաքացիների օգնությամբ դարձի բերել և սահմանազատել տարածքը: 
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 
Լուսանկարները և տեսանյութը՝  Յուրա Գաբրիելյանի
                                            
                    
                                            
                         
                     
                     
                     
                     
            


