Վիճաբանություն՝ Երևանում․ «Պաուլաներ» ռեստորանից պարեկները ոստիկանություն են տեղափոխել 5 քաղաքացու․ նրանցից մեկի մոտ հայտնաբերվել է գաղտնի փականով դանակ
Մայիսի 19-ին վիճաբանություն է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։40-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները Տերյան փողոցի 19 հասցեում գործող «Պաուլաներ» ռեստորանում խուլիգանություն կատարելու անմիջականորեն ծագած կասկածի հիմքով ձերբակալել ու ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կենտրոնական բաժին են տեղափոխել Երևանի բնակիչներ 56-ամյա Զավեն Հ․-ին, 42-ամյա Վարուժան Գ․-ին, 54-ամյա Գաբրիել Ղ․-ին, Տավուշի մարզի բնակիչ 58-ամյա Մկրտիչ Բ․-ին, 57-ամյա Էդուարդ Ի․-ին և Լոռու մարզի բնակիչ 48-ամյա Մարատ Ս․-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, պարեկները համայնքային ոստիկաններին հայտնել են, որ նշված անձինք բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով ռեստորանի աշխատակիցների և մյուս հաճախորդների նկատմամբ, վիճաբանել են միմյանց հետ, քաշքշել և հնչեցրել են սեռական բնույթի հայհոյանքներ։
Գ․ Շամշյանի տեղեկություններով ոստիկանությունում Մկրտիչ Բ․-ի անձնական խուզարկությամբ հայնտաբերվել է 7․6 սմ շեղբի երկարությամբ, գաղտնի փականով, ծալովի դանակ։
Դեպքի փաստով ոստիկանության Կենտրոնական բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք ձերբակալված անձանց հետ միասին ներկայացվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։