211652_close_icon
views-count78340 դիտում article-date 19:40 01-01-2020

Կասկադյորական ավտովթար Գյումրիում. 18-ամյա վարորդը Mercedes-ով Շիրակի մարզպետարանի դիմաց մխրճվել է տրանսպորտային կանգառի մեջ, տապալել այն ու էլեկտրասյունը․ կան վիրավորներ.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ հունվարի 1-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 02:50-ի սահմաններում Գյումրի քաղաքի Տ. Ճարտարապետի փողոցի բնակիչ, 18-ամյա Նշան Եղիազարյանը իր վարած Mercedes մակնիշի 31 FF 555 համարանիշի ավտոմեքենայով Գարեգին Նժդեհի փողոցում՝ Շիրակի մարզպետարանի դիմաց, դեռեւս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի գոտուց, բախվել նշված հասցեում գտնվող տրանսպորտային միջոցների համար տեղադրված կանգառին: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետեւանքով վարորդ Ն. Եղիազարյանն ու նրա ուղեւոր, Գյումրի քաղաքի Հալաբյան փողոցի բնակիչ, Գեւորգ Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Գյումրու բժշկական կենտրոն: Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Շիրակի մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազարկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականն ու սահմանազատել տարածքը: Բախման հետեւանքով էլ կանգառն ամբողջովին ավիրվել է: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 2-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Մալաքյանի, դասակի հրամանատար Հարություն Հարությունյանի գլխավորությամբ: Օպերատիվորեն ժամանել են նաեւ Գյումրի քաղաքի ոստիկանության Մուշի բաժնի հերթախահ խումբը: Տեղում հետաքննչական աշխատանքները ղեկավարել է ՃՈ 2-րդ սպայական գումարտակի ,2-րդ վաշտի ավագ հետաքննիչ Արմեն Պողոսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդը վարորդական իրավունքի վկայական չի ունեցել, ավտոմեքենան էլ չի ունեցել ԱՊՊԱ կտրոն, իսկ մեքենան պատկանել է նրա եղբորը: Լուսանկարները՝ Հարություն Համբարյանի [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր