78257 դիտում
10:48 09-06-2019
Կասկադյորական ավտովթար Երևանում. 26–ամյա վարորդը Ֆուտբոլի ակադեմիայի մոտ Mercedes-ով տապալել է երկաթբետոնե էլեկտրասյունը, այնուհետև գազախողովակը. կան վիրավորներ. Թաղամասում գազի և էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցվել է. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ հունիսի 9-ին, խոշոր ու կասկադյորական ավտովթար է տեղի ունեցել Երաևում: Ժամը 03:25-ի սահմաններում Mercedes մակնիշի 35 AՍ 708 համարանիշի ավտոմեքենայի վարորդ, 26-ամյա Արամ Գումաշյանը Ծարավ Աղբյուր փողոցի թիվ 66/1 տան և Ֆուտբալի ակադեմիայի հարևանութմաբ դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել երկաթբետոնե էլեկտրասյանը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով էլեկտրասյունը հիմքից պոկվել է, իսկ վարորդն էլ առաջ ընթանալով՝ բախվել է գազատար խողովակին, ինչի պատճառով էլ տեղի է ունեցել գազի արտահոսք:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման և ընկնելու հետևանքով երկաթբետոնե էլեկտրասյունը փակել է ճանապարհը և երթևեկությունը դարձել է անանցնելի:
Օպերատիվորեն դեպքի վայր է ժամանել Արտակարգ իրավիճակների նախարարոոթյան փրկարար ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը:
Օպերատիովորեն ժամանել են նաև Գազպրոմ Արմենիա Երևանի ԳԳՄ և Հայաստանի էլեկտրացանցեր ընկերության ներկայացուցիչները:
Հրշեջներն ու Գազպրոմի աշխատակիցները դադարեցրել են գազի արտահոսքը, իսկ էլեկտրացանցի ծառայողներն էլ հոսանքազրկել են մի ամբողջ թաղամաս, քանի որ էկելտրասյան տապալման հետևանքով նաև էլեկտրալարերն են պոկվել:
Վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 1-ին սապայական գումարտակի ծառայողներն ու ոստիկանության Երևան քաղաքի վարչության ՊՊԾ գնդի 2-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գ. Առաքելյանի գլխավորությամբ:
Վթարի մասի Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Գարիկ Հակոբյանը տեղեկությունը փոխացնել է Ճանապարհային Ոստիկանության ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի և հետաքննիչ Հովհաննես Սարգսյանի գլխավորությամբ:
Փաստի առթիվ Հ. Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը:
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 98+
98+