3562 դիտում
13:39 01-01-2020
Հայաստանի և Արցախի պաշտպանության նախարարներն այցելել են մարտական դիրքեր
Այսօր Պաշտպանության բանակի զինանձնակազմի Ամանորն ու Սուրբ Ծնունդը շնորհավորելու նպատակով Արցախ ժամանած Հայաստանի պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը՝ Արցախի պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար Կարեն Աբրահամյանի ուղեկցությամբ, այցելել է հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի մարտական դիրքեր:
Նախարարները շնորհավորել են բարձր լեռնային պայմաններում մարտական ծառայություն իրականացնող անձնակազմի գալիք Ամանորն ու Սուրբ Ծնունդը: Հայաստանի ու Արցախի ռազմական գերատեսչությունների ղեկավարները ծանոթացել են դիրքապահների տրամադրությանը, խոսել նրանց հետաքրքրող հարցերի մասին, կարևորել բարդ բնակլիմայական պայմաններում հայրենիքի սահմանները պաշտպանող մարտիկների ծառայությունը: Տոնոյանը և Աբրահամյանը շնորհակալություն են հայտնել զինծառայողներին Ամանորի և Սուրբ Ծննդյան տոները խաղաղ նշելու հնարավորությունն ապահովելու համար և անձնակազմին խրախուսել արժեքավոր նվերներով:
Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը հայտնում է նաև, որ շրջայցի ընթացքում Դավիթ Տոնոյանն ու Կարեն Աբրահամյանն այցելել են կենտրոնական ուղղությամբ գործող զրահատանկային զորամասերից մեկը և անձնակազմի հետ մասնակցել տոնական ընթրիքի:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
724 դիտում
23:34 14-05-2024
Վրաստանի նախագահը հայտարարել է, որ վետո կդնի «օտարերկրյա գործակալների» մասին օրինագծի վրա
805 դիտում
23:16 14-05-2024
Անդրեյ Բելոուսովը նշանակվել է ՌԴ պաշտպանության նախարար
574 դիտում
22:02 14-05-2024
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածել են ՀԱՄԱՍ-ի կենտրոնակայանին