Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանն այցելել է մարտական դիրքեր՝ շնորհավորելու առաջնագծում մարտական հերթափոխություն իրականացնող զինվորների Եռատոնը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Մայիսի 7-ին Մարտակերտի շրջվարչակազմի ղեկավար Էդգար Հարությունյանն այցելել է հյուսիս-արեւելյան եւ հյուսիսային ուղղությամբ տեղակայված մարտական դիրքեր՝ շնորհավորելու առաջնագծի զինվորների Եռատոնը:
Շրջվարչակազմի ղեկավարը շրջայց է կատարել մարտական հենակետերում, ծանոթացել նաեւ զինվորների ծառայությանը եւ կենցաղային պայմաններին:
Նա զինվորների հետ՝ սեղանի շուրջ, բարեմաղթանքեր է հղել դիրքապահներին եւ բարձր գնահատել նրանց ոգին ու հայրենիքի հանդեպ ունեցած սերը: Զինվորները եւս շնորհակալության եւ շնորհավորանքի խոսք են ասել՝ նշել, որ իրենք շատ զգոն են եւ միշտ պատրաստ՝ հայրենիքի սահմաններն անառիկ պահելու:
Շրջվարչակազմի ղեկավարի հետ դիրքեր է այցելել նաեւ ԱՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Սպարտակ Գրիգորյանը (նստավայր ք. Մարտակերտ):
Նրանք զինվորներին տարել էին քաղցրավենիք, մրգեր եւ այլ ուտելիքներ՝ շնորհավորելով եւ օրը ավելի տոնական դարձնելով՝ Մայիսյան հաղթանակների առիթով:
Բարի եւ անփորձանք ծառայություն մեր դիրքապահներին:
[b]Լուսինե ԶԱՔԱՐՅԱՆ
«Ջրաբերդ» պաշտոնաթերթի
գլխավոր խմբագիր[/b]