211652_close_icon
views-count66901 դիտում article-date 21:13 31-12-2019

Կապանում 41-ամյա երկրաբանը խնջույքի ժամանակ հրավառություն անելիս վնասվածք է ստացել. նրան տեղափոխել են հիվանդանոց

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում երեկ՝ դեկտեմբերի 30-ին, Սյունիքի մարզում տեղի ունեցած հրավառության հետևանքով քաղաքացու ստացած մարմնական վնասվածքի փաստով: ժամը 22:50-ի սահմաններում Կապանի բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «աջ դաստակի պատռած պայթյունային վիրավորում» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի: Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Կապանի բաժնի օպերատիվ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի տեսուչի գլխավորությամբ: Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Կապան քաղաքի բնակիչ, 41-ամյա Սասուն Պետրոսյանն է, ով վնասվածքը ստացել է հրավառություն անելու հետևանքով: Մինչ բժիշկները բուժօգնություն էին ցուցաբերում Ս. Պետրոսյանին, Կապանի ոստիկանները պարզել են, որ նույն օրը ժամը 22:00-ի սահմաններում Կապան քաղաքի Բաղաբերդ թաղամասի 10-րդ շենքի բնակարաններից մեկում խնջույքի ժամանակ պատշգամբից հրավառության համար նախատեսված հրագործական պայթուցիչի օգտագործման ընթացքում ճայթիչը պայթել է Ս. Պետրոսյանի ձեռքում, ինչի հետևանքով էլ նա ստացել է վնասվածք: Փաստի առթիվ ոստիկանության Կապանի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Ս. Պետրոսյանն աշխատում է «Չարատ Կապան» փակ բաժնետիրական ընկերությունում՝ որպես երկրաբան: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր