Կապանում վթարի է ենթարկվել տեղի կադաստրի պետը. նրան և կնոջը տեղափոխել են հիվանդանոց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ հունվարի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 00։10-ի սահմաններում Կապան քաղաքի Ա. Մանուկյան և Թումանյան փողոցների խաչմերուկում բախվել են Կապան քաղաքի Մ. Պապյան փողոցի բնակիչ, 55-ամյա Գագիկ Աղախանյանի վարած Վազ 2121 մակնիշի 033 ՏՏ 60 համարանիշի և Կապան քաղաքի Շինարարների փողոցի բնակիչ, 22-ամյա Հովիկ Փարամազյանի վարած Mercedes մակնիշի 34 ZT 931 համարանիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով «Նիվայի» վարորդ Գ. Աղախանյանն ու իր ուղևոր՝ Կապանի բնակիչ, 46-ամյա Աիդա Ղուկասյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն։
Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցները՝ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով տեսուչ Վահագն Կոստանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Գ. Աղախանյանն աշխատում է ՀՀ կառավարությանն առընթեր կադաստրի պետական կոմիտեի Կապանի կադաստրի պետ, իսկ ուղևոր Ա. Ղուկասյանը նրա կինն է։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները՝ Կարեն Գրիգորյանի