Մոսկվայում հողին հանձնեցին մեծանուն դերասան և ռեժիսոր Գալինա Վոլչեկին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
                        Այսօր Մոսկվայի Նովոդևիչի գերեզմանոցում կայացավ «Սովրեմեննիկ» թատրոնի գեղարվեստական ղեկավար Գալինա Վոլչեկի հուղարկավորությունը:
Հիշեցնենք, որ ԽՍՀՄ ժողովրդական արտիստուհին՝ ծանր հիվանդությունից հետո, 86 տարեկան հասակում կյանքից հեռացել էր դեկտեմբերի 26-ին: 
Հրաժեշտի արարողությունը տեղի էր ունեցել այսօր առավոտյան՝ «Սովրեմեննիկ» թատրոնում: Նրան հրաժեշտ տալու էին եկել հարյուրավոր մարդիկ, այդ թվում՝ մշակույթի և քաղաքականության բազմաթիվ հայտնի ներկայացուցիչներ: Մասնավորապես, Վոլչեկին հարգանքի տուրք են մատուցել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը, Նաինա Ելցինը, Մաքսիմ Գալկինը:
                                            
                    
                    
                                                                    
                        
                        
                        
            


