211652_close_icon
views-count40143 դիտում article-date 13:30 29-12-2019

Ավտովթար Երևանում. բախվել են Lexus-ն ու թիվ 41 երթուղին սպասարկող մարդատար ավտոբուսը. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 28-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։20-ի սահմաններում Ավան վարչական շրջանի Բաբաջանյան փողոցի 58 հասցեի մոտ բախվել են 49-ամյա Հովհաննես Գրիգորյանի վարած թիվ 41 երթուղին սպասարկող Hager մակնիշի 4429 Տ համարանիշի ավտոբուսն և 21-ամյա Անահիտ Դալաքյանի վարած Lexus մակնիշի 77 AD 989 համարանիշի ավտոմեքենան։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Lexus-ի վարորդ Ա. Դալաքյանը բուժօգնություն ստանալու նպատակով դիմել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել Երևանի ճանապարհային ոստիկանության ծառայողներն ու ապահովագրական ընկերության ներկայացուցիչները։ Վթարի մասին Երևանի ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արշակ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է ՃՈ հետաքննչական բաժանմունք, որտեղից ժամանել է հերթապահ խումբը՝ բաժանմունքի պետ Խաչիկ Սամվելյանի, ավագ հետաքննիչ Արարատ Թևոսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ Ա. Թևոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում։ [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+

Նմանատիպ նյութեր