Աֆղանստանում թալիբների հարձակման հետևանքով 15 ոստիկան է զոհվել
Աֆղանստանի Ուրոզգան գավառում այսօր թալիբների հարձակման զոհ է դարձել 15 ոստիկան:
Ըստ երկրի ՆԳՆ տվյալների` աֆղանական ոստիկանության նախկին աշխատակցի միջնորդությամբ, թալիբների մի խոշոր ջոկատ հայտարարել է, որ պատրատվում է հանձնվել աֆղանական իշխանություններին: Սակայն ավելի ուշ պարզվել է, որ սա ընդամենը ծուղակ է եղել: Երբ ուժայինները՝ահաբեկիչներին ձերբակալելու համար եկել են ծայրահեղականների կողմից վերահսկվող վայր, դարանակալած թալիբները շրջապատել ու ոչնչացրել են 15 ոստիկանի:
[url=http:// http://itar-tass.com/mezhdunarodnaya-panorama/1285866]itar-tass.com[/url]