Աֆղանստանում թալիբների հարձակման զոհ է դարձել 6 մարդ
Աֆղանստանի հարավային՝ Գազնի նահանգում «Թալիբան» շարժման զինյալները հարձակվել են ավտոմեքենայի վրա եւ սպանել 6 քաղաքացու, այդ թվում՝ մեկ զինվորականի: Եւս մեկ զինվոր վիրավորվել է:
Նշենք, որ երկրում իրականացվում են «Թալիբան»-ի զինյալների ոչնչացման ռազմական գործողություններ: Իսլամիստական խմբավորման ահաբեկչությունների զոհ են դառնում հիմնականում խաղաղ բնակիչներն ու ոստիկանները: