211652_close_icon
views-count2038 դիտում article-date 17:45 28-12-2019

Մամուլի ասուլիս ոստիկանությունում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Դեկտեմբերի 27-ին ոստիկանությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս։ Ճանապարհային ոստիկանության պետի տեղակալ Արման Չիլինգարյանը լրագրողներին ներկայացրեց հունվարի 1-ից ուժի մեջ մտնող տուգանային միավորների համակարգի մանրամասներ։ Հունվարի մեկից յուրաքանչյուր վարորդ կունենա 9 միավոր։ Խախտումներ կատարող վարորդները ոչ միայն կտուգանվեն, այլև կիջեցվեն նրանց միավորները։ Եթե միավորները զրոյանան՝ վարորդական վկայականը 6 ամսով կկասեցվի։ Որոշ իրավախախտումների համար նախատեսվել է քրեական պատասխանատվություն։ Եթե վարորդը սպառել է տուգանային միավորները և նրա նկատմամբ կայացվել է վարելու իրավունքի կասեցման որոշում և դրանից հետո նա վարել է մեքենա, ապա նախատեսվում է քրեական պատասխանատվություն։ Քրեական պատասխանատվություն է նախատեսվել նաև վարելու իրավունք չունեցող անձի կողմից մեկ տարվա ընթացքում երկրորդ անգամ նմանատիպ արարք կատարելու պարագայում: Առաջին անգամ՝ վարչական պատասխանատվություն, երկրորդ անգամ՝ քրեական։ Արման Չիլինգարյանը ներկայացրեց նաև, թե որ խախտման դեպքում որքան միավոր է սահմանված։ Լրագրողների հարցերին պատասխանեց նաև ճանապարհային ոստիկանության ծրագրային ապահովման բաժնի պետ Գագիկ Հարությունյանը։ Հունվարի 1-ին կգործի նաև roadpolice.am կայքը։ Այստեղ հնարավոր կլինի սեփականության իրավունքով մի անձի պատկանող մեքենային կցել մեկ այլ վարորդի, որպեսզի տուգանային միավորներ հանվեն մեքենան վարողից։ Ներկայացնենք գործողությունը կատարելու ձևը։ [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր