2996 դիտում
19:39 07-08-2018
Սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել մամուլի ասուլիս՝ նվիրված «Քայլ դեպի տուն» ծրագրին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Օգոստոսի 7-ին սփյուռքի նախարարությունում տեղի ունեցավ մամուլի ասուլիս՝ նվիրված «Քայլ դեպի տուն» ծրագրին:
Բանախոսներն էին սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը և «Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը:
Ներկայացնելով «Քայլ դեպի տուն» ծրագրի կազմակերպչական բաղադրիչը՝ սփյուռքի փոխնախարար Դավիթ Սարգսյանը նշեց , որ ծրագիրն աննախադեպ է մասնակիցների մաժամանակյա մասնակցության առումով: «Ծրագիրն «Արի տուն» և «Սփյուռք» ամառային դպրոց ծրագրերի միացման արդյունքն է: Նպատակը, որ մրցույթին կարողանան մասնակցել նաև այլ կազմակերպություններ և բացառվեն կոռուպցիոն ռիսկերը:
Մարցույթին մասնակցել է չորս կազմակերպություն: Շահել է «Լոռե հոլդինգ» ՍՊԸ-ն: Շահող կազմակերպությունն արդեն սկսել է կազմակերպական աշխատանքները», - հավելեց փոխնախարարը:
«Քայլ դեպի տուն» ծրագրի պատասխանատու Հայկ Ենգիբարյանը մանրամասնեց ծրագրի բովանդակային բաղադրիչի մասին: Նա նշեց, որ «Քայլ դեպի տուն»-ը հայապահպանությանը և հայրենադարձությանը միտված ծրագիր է:
Ծրագրի պատասխանատուն նշեց, որ հայոց լեզվի արագացված դասընթացների համար խմբերը կազմվել են ըստ լեզվի իմացության մակարդակի, տարիքի և տարածաշրջանի առանձնահատկությունների: Հայոց լեզվի դասաժամերը, կրկնապատկվել են, ավելացել է հայոց պատմութուն առարկան: Հայկ Ենգիբարյանը կարևորեց, որ ծրագրի մասնակիցները կայցելեն նաև հայաստանյան ուսումնական հաստատություններ, կծանոթանան ուսումնական ծրագրերին և գուցե որոշում կայացնեն ուսումը շարունակել Հայաստանում:
Այնուհետև բանախոսները պատասխանեցին լրագրողների՝ ծրագրի բյուջեի, անվանման, նպատակներին ու հեռանկարներին վերաբերող հարցերին:
ՀՀ սփյուռքի նախարարությունը օգոստոսի 10-24-ը իրականացնում է «Քայլ դեպի տուն» ուսումնաճանաչողական ծրագիրը, որը նախատեսված է 13-21 տարեկան սփյուռքահայ պատանիների և երիտասարդների համար: Ծրագիրն ունի երկու բաղադրիչ` կրթական և ճանաչողական: Կրթական բաղադրիչը ներառում է հայոց լեզվի արագացված ուսուցման դասընթացներ (արևելահայերեն և արևմտահայերեն):
Ծրագրի ճանաչողական մասը նախատեսում է մասնակիցների այցելություններ Հայաստանի պատմամշակութային վայրեր, ինչպես նաև մի շարք առաջատար ուսումնական, ստեղծարար և տեխնոլոգիական կենտրոններ: Հանդիպումներ կլինեն պետական պաշտոնյաների և մշակութային գործիչների հետ: Մասնակիցների համար կազմակերպվելու է նաև ճամբարային քառօրյա ծրագիր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2139 դիտում
19:21 20-02-2017
Յուրաքանչյուր քայլ դեպի պետականության ամրապնդում քայլ է դեպի Արցախի Հանրապետության ճանաչում. Հերմինե Նաղդալյան
3320 դիտում
16:02 10-08-2018
«Դուք այստեղ եք տանտիրոջ կարգավիճակով». սփյուռքի նախարարը՝ «Քայլ դեպի տուն» ծրագրի մասնակիցներին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
5031 դիտում
21:50 23-05-2017
ՀՀ սփյուռքի նախարարությունում տեղի է ունեցել ՀՀ սփյուռքի նախարարին կից հասարակական խորհրդի հերթական նիստ:
Այս բաժնից
889 դիտում
19:39 26-12-2024
2025թ.-ին աղբի վարձավճարը որոշ մարդկանց համար կնվազի, որոշների համար էլ կբարձրանա․ քաղաքապետ
616 դիտում
19:12 26-12-2024
Շիրակի մարզպետը հյուրընկալել է աշխատանքային այցով մարզում գտնվող Անահիտ Մանասյանին
823 դիտում
18:55 26-12-2024
Հայաստանը Մինսկում 2025-ին կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովին կմասնակցի տեսակապի միջոցով