Զինվորներին տեսակցության եկած քաղաքացին խանութից գնել է «Շանթ» թխվածքաբլիթ, որում հայտնաբերել են որդեր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը այսօր՝ դեկտեմբերի 28-ին, իր ընթերցողից լուսանկարներ և տեսանյութ է ստացել, որը ներկայացնում ենք ընթերցողին:
Մեր ընթերցողը հայտնում է, ում տվյալները չենք հրապարակում, որ երեկ Ստեփանավան քաղաքի մթերային խանութներից մեկից թխվածքաբլիթ է գնել (պեչենի) և զորամասում երբ փորձել են թեյի հետ օգտագործել, բացելով այն, նկատել են, որ թխվածքաբլիթի մեջ վխտում են որդերը:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը փորձում է պարզել, թե որ խանութից է գնվել «Շանթ» ընկերությանը պատկանող թխվածքաբլիթը ու արդյոք այդ խանութում կան այլ թխվածքաբլիթներ, որոնք ժամկետանց են կամ որդնած:
[b]Հրապարակումից կարճ ժամանակ անց [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color] է ահազանգել «Էլիտ Շանթ» ընկերության ներկայացուցիչը և հայտնել, որ նշված թխվածքաբլիթը կապ չունի «Էլիտ Շանթ» ընկերության և արտադրանքի հետ, այն արտադրվել է «ԱրմՍվիթ» ընկերության կողմից:[/b]