Չեխիայի նախագահ Միլոշ Զեմանը ուրբաթ օրը, դեկտեմբերի 27-ին «Պրահայի գարնան»՝ Չեխիայի հիշատակի նոր օրվա կապակցությամբ՝ Ռուսաստանի առարկությունները վրդովվեցուցիչ է անվանել։ Հաղորդում է Deutsche Welle-ն։
Ավելի վաղ՝ դեկտեմբերի սկզբին Չեխիայի խորհրդարանն ընդունել էր օրենք, համաձայն որի՝ օգոստոսի 21-ը նշվելու է որպես 1968 թվականին Խորհրդային միության և Վարշավայի պայմանագրի զորքերի կողմից երկրի ներխուժման և դրան հաջորդող բռնազավթման զոհերի հիշատակի օր: Զեմանը օրենքը ստորագրել էր դեկտեմբերի 13-ին: Մոսկվան այս կապակցությամբ հայտարարել է «մեծ հիասթափության» մասին։ Ռուսաստանի արտգործնախարարության հայտարարության մեջ ասվում է, որ նման մոտեցումը «հակասում է 1993 թվականի ռուս-չեխական բարեկամական հարաբերությունների և համագործակցության պայմանագրում ամրագրված երկկողմանի համաձայնագրերին», որտեղ կողմերը «ցանկություն էին հայտնել վերջնական սահմանազատվել տոտալիտար անցյալից, 1968-ին Չեխոսլովակիայի դեմ կիրառված բռնությունը որակվել է անընդունելի, Չեխոսլովակիայի տարածքում խորհրդային զորքերի տեղակայումը՝ չարդարացված»:
«Պրահայի՝ կես դար առաջվա իրադարձություններին վերադառնալու ցանկությունը, դրանք ներառել ժամանակակից քաղաքական ենթատեքստում ներառելու նպատակադրումը, պատմության այս էջը շրջանցելու դժկամությունը մթագնում է ռուս-չեխական հարաբերությունների մթնոլորտը, և այս ամենը դժվար թե նպաստի երկկողմանի գործակցությանը»,- ասվում է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է դեկտեմբերի 18-ին:
Բացի այդ, Զեմանն ասել է, որ իրեն իրավունք է վերապահում չեղարկել իր համաձայնեցված մասնակցությունը Մոսկվայում անցկացվող տոնակատարությանը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի 75-ամյակի կապակցությամբ:
Զեմանի տեսակետը զարմացրել է չեխական հասարակությանը, քանի որ նախկինում նա համարվում էր ռուսամետ: Զեմանը Չեխոսլովակիայի կոմունիստական կուսակցությանն է անդամակցել 1968 թ.։ Երկու տարի անց նրան վտարել են այնտեղից՝ Պրահայի գարնան ընթացքում սովետական բռնազավթումը քննադատելու պատճառով :
SHAMSHYAN.com-ի հարգելի ընթերցողներ և գործընկերներ,
սերվերի ցանցային համակարգի բարելավման նպատակով ընթանում են տեխնիկական աշխատանքներ, կայքը մասնակի կամ ամբողջությամբ անհասանելի կլինի:
Ներողություն ենք խնդրում հնարավոր անհարմարությունների համար:
Չեխիայի նախագահը վրդովված է Պրահայի գարնան հիշատակի օրվա վերաբերյալ ՌԴ արձագանքից․ Deutsche Welle
2019.12.28 11:27


Twitter
Вконтакте
Одноклассники