211652_close_icon
views-count2374 դիտում article-date 14:37 26-12-2019

Պետք չէ հյուրերին ստիպել «անպայման ուտել խոզի բդից», իսկ տոլման պետք է ուտել թարմ. Փաշինյանի կոչը

Կառավարության այսօրվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ սխալ սնվելում վտանգներին, ինչն ամանորյա շրջանում խնդիրներ է առաջացնում։ «Ես ուզում եմ բոլոր քաղաքացիներին կոչ անել, ներողություն եմ խնդրում նման իրավունք վերապահելու համար, բայց, այնուամենայնիվ, կարծում եմ, որ պետք չէ բոլոր հյուրերին ստիպել «ուտել խոզի բդից, որովհետև սա յուրահատուկ է», հետո սեղանին եղած ամեն ինչից պարտադիր փորձել, ընդ որում, վիրավորվելու տրամաբանությամբ, «բա էսքանը պատրաստել ենք, որ վերջում փչանա՞»: Ամանորին մարդկանց, քաղաքացիների ուտելու կարողությունները սահմանափակ են, պետք է դա հաշվի առնել»,- ասաց նա: Վարչապետը նշեց, որ մենք ուզում ենք, որ տնային տնտեսուհիները դեկտեմբերի 31-ի ամբողջ օրը չանցկացնեն տոլմա փաթաթելու և այլ պրոցեսների վրա: «Տոլման և մնացած ամեն ինչը պետք է ուտել թարմ վիճակում, որովհետև որոշ ժամանակ անց այդ մթերքը վնասակար է: Մենք սուպերմարկետների դեմ կռիվ ենք տալիս, որ ժամկետանց մթերք չվաճառեն, բայց Նոր տարուն մեր հարազատներին ստիպում ենք, որ սրանից էլ պետք է ուտես, նրանից էլ ուտես, երեք օրվա ստալիչնի սալաթը, չորս օրվա բլինչիկը և 15 օրվա խոզի բուդը: Հարգելի քաղաքացիներ, պատրաստեք այնքան, որքան ռեալ է ուտել, և պետք չէ տոնակատարությունն անցկացնել սննդի դեպրեսիվ սեղանների շուրջ»,- կոչ արեց վարչապետը:

Նմանատիպ նյութեր