211652_close_icon
views-count4460 դիտում article-date 18:11 25-12-2019

Բրազիլիայի նվաստացուցիչ պարտությունը ճանաչվել է անցնող տասնամյակի լավագույն հանդիպումը. ՏԵՍԱՆՅՈՒԹ

FourFourTwo մարզական կայքը կազմել է վերջին տասնամյակի 50 առավել վառ ու հիշարժան ֆուտբոլային հանդիպումները: Ցանկը գլխավոր է Բրազիլիայում 2014թ. կայացած աշխարհի առաջնության կիսաեզրափակիչ հանդիպումը, որտեղ Գերմանիայի հավաքականը տանտերերն ջախջախեց 7:1 հաշվով: Երկրորդ տեղում Անգլիայի 2011/12 առաջնության վերջին տուրի «Մանչեսթեր Սիթի» - «Քուինզ Պարկ Ռեյնջերս» հանդիպումն է: «Սիթին» պարտվում էր 1:2 հաշվով, սակայն խաղի ավելացված ժամանակում կարողացավ երկու գոլ խփել, հաղթել 3:2 և շրջանցելով «Մանչեսթեր Յունայթեդին», 44 տարվա ընթացքում առաջին անգամ նվաճեց Անգլիայի չեմպիոնի կոչումը: Երրորդ տեղում 2010թ. Սուպերկլասիկոն է, երբ «Բարսելոնան» սեփական հարկի տակ 5:0 հաշվով ջախջախել «Ռեալին»: Եվ միայն չորրորդ տեղում է 2017թ. Չեմպիոնների լիգայի 1/8 եզրաակիչ հանդիպումը, որտեղ «Բարսելոնան» անհավանական հրաշք գործեց և 6:1 հաշվով հաղթելով ՊՍԺ-ին, դուրս եկավ հաջորդ փուլ, թեպետ առաջին խաղում պարտվել էր 0:4 հաշվով: Ուշագրավ է, որ լավագույն տասնյակում 5 հանդիպում «Բարսելոնայի» մասնակցությամբ է:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր