211652_close_icon
views-count3738 դիտում article-date 09:20 25-12-2019

Կալանավոր Վահե Մելոյանը 105 օր հացադուլի մեջ է. ներողություն եմ խնդրում նրա կնոջից. Նաիրա Զոհրաբյան

105 օր հացադուլի մեջ. Կալանավոր Վահե Մելոյանը, ով չի ընդունում իրեն ներկայացված մեղադրանքը, սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ է: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Հիմա ես չեմ ուզում քննարկել այն վարկածները, որ 100 եւ ավելի օր հնարավոր չէ լինել հացադուլի մեջ եւ Վահեն երբեմն-շաքարաջուր է խմել: Այս պահին դա անգամ էական էլ չէ: Ես եւ իմ գործընկերները այցելել ենք դատապարտյալների հիվանդանոց եւ հանդիպել ենք Վահեին: Զրույց, բնականաբար, չստացվեց, որովհետեւ Վահեն գրեթե չէր կարողանում արձագանքել մեր հարցերին: Բոլոր մեր հորդորները` դադարեցնել հացադուլը եւ իր իրավունքները պաշտպանել դատարանում` անիմաստ էին: Վահեն հրաժարարվում է դադարեցնել հացադուլը եւ հաստատ չի դադարեցնելու: Հիմա դիմում եմ Քրեակատարողական ծառայությանը, նման դեպքերում նախատեսված է հստակ ընթացակարգ` դատապարտյալին կամ կալանավորին բժշկական միջամտությամբ ծայրահեղ վիճակից հանելու: Այո, հակադիր կերակրումը այլեւս չեն կիրառում, դա համարելով խոշտանգման տեսակ, սակայն կան այլ միջամտություններ, որ այլեւս անհապաղ պետք է արվեն: Ինչի եմ ասում: Որովհետեւ վաղը կարող է ուշ լինել, ինչպես ուշ եղավ լրագրող Մհեր Եղիազարյանի դեպքում: Իսկ Վահեի կնոջից ներողություն եմ խնդրում, որ չկարողացա Վահեին համոզել` դադարեցնելու հացադուլը»:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր