Սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանը քիչ անց կլինի տանը. Նաիրա Զոհրաբյան
Դատարանը փոխել է սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանի խափանման միջոցը։ Այս մասին ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/n.zohrabyan/posts/617877365699325]էջում[/url] գրառում է արել ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը։
Գրառման մեջ, մասնավորապես, ասվում է.
«Սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանը քիչ անց կլինի տանը
Այսօր դատարանը որոշում կայացրեց եւ փոխեց սեպտեմբերի 2-ից հացադուլի մեջ գտնվող Վահե Մելոյանի խափանման միջոցը։ Շուտով Վահեն կլինի տանը։ Խոսեցի Վահեի մայրիկի հետ, բնականաբար, հուզմունքը անսահման էր։
Սա ճիշտ որոշում էր։ Մնացածը կախված է Վահեից՝ դատարանում ապացուցել իր անմեղությունը»։