«Բարսելոնան» ամռանը կարող է 180 մլն եվրոյով վերադարձնել Նեյմարին
ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարը 2020-ի ամռանը կարող է վերադառնալ «Բարսելոնա»: Կատալոնացիները տրանսֆերի վերաբերյալ որոշում կկայացնեն՝ հաշվի առնելով մրցաշրջանում բրազիլացու մրցելույթները:
Հաջորդ ամռանը Նեյմարը կարող է օգտվել ՖԻՖԱ-ի կանոնակարգից և լքել ՊՍԺ-ն: Համաձայն «Խաղացողների կարգավիճակի և տեղափոխությունների» մասին կանոնակարգի, եթե լրանում է խաղացողի 28 տարին, և նա մեկ ակումբում 3 և ավելի լիարժեք մրցաշրջան է անցկացրել, ապա ՖԻՖԱ-ն ավտոմատ ճանաչում է խաղացողի իրավունքը՝ փոխհատուցման դիմաց հեռանալ թիմից:
Նշվում է, որ փոխհատուցման արժեքը կկազմի 180 մլն եվրո: