«Բարսելոնան» պատրաստ է Նեյմարին վերադարձնել, եթե նա հրապարակավ ներողություն խնդրի
«Բարսելոնան» պատրաստ է քննարկել ՊՍԺ-ի հարձակվող Նեյմարի վերադարձի հնարավորությունը:
Սակայն կատալոնական ակումբը պահանջելու է, որպեսզի բրազիլացին հրապարակավ ներողություն խնդրի 2017թ. ամռանը սկանդալային կերպով թիմից հեռանալու համար:
Հիշեցնենք, որ այն ժամանակ ՊՍԺ-ն ակտիվացրել էր Նեյմարի հրաժարագինը՝ 222 միլիոն եվրոյի չափով: Ավելի ուշ պարզվեց, որ ֆուտբոլիստն ու նրա գործակալ հանդիսացող հայրը՝ Նեյմար դա Սիլվան ձգձգում էին տեղափոխության ժամկետները, որպեսզի «Բարսելոնայից» հավելավճարներ ստանան:
Արդեն կան տեղեկություններ, որ ՊՍԺ-ն պատրաստ է վաճառել Նեյմարին: