«Բարսելոնան» կարող է ռեկորդային 400 մլն եվրոյով վաճառել «Կամպ Նոուի» անվան իրավունքները
«Բարսելոնան» բանակցություններ է վարում պոտենցիալ հովանավորի հետ, որը պատրաստ է վճարել՝ իր բրենդը իրավունքները «Կամպ Նոու» մարզադաշտի անվան մեջ օգտագործելու համար:
Այժմ «Բարսան» մոտ է դեղագործական Grifols ընկերության հետ պայմանավորվածություն ձեռք բերելու հարցում: Քննարկվում է 30 տարվա պայմանագիր կնքելու հնարավորությունը:
Պայմանագրի կոնկրետ գումարն առայժմ չի նշվում, սակայն այն կարող է համաշխարհային սպորտի համար ռեկորդային լինել՝ մոտ 400 մլն եվրո:
Grifols-ը՝ աշխարհի խոշորագույն դեղագործական ընկերություններից մեկն է, որի կենտրոնական գրասենյակը գտնվում է Բարսելոնայում»: