1507 դիտում
12:39 24-12-2019
Մեկնարկել են 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունները
Հանրակրթական դպրոցների 12-րդ դասարաններում դեկտեմբերից 24-ից մեկնարկել են պետական ավարտական քննությունները:
Դեկտեմբերի 24-ին կազմակերպվել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի գրավոր քննությունը (թեստ): «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից հանրապետության 247 դպրոցում քննություն հանձնելու հայտ է ներկայացրել 3844 12-րդ դասարանցի: Դեկտեմբերի 25-ին 352 դպրոցում «Մաթեմատիկա» առարկայից գրավոր (թեստ) քննություն կհանձնի 6287 աշակերտ:
Իսկ դեկտեմբերի 26-ին տեղի կունենա «Հայոց պատմություն» առարկայի գրավոր (թեստ) քննությունը` թվով 381 դպրոցում, որին կմասնակցի 8886 աշակերտ: 12-րդ դասարանի սովորողը դեկտեմբերին կարող է հանձնել այն առարկաների պետական ավարտական քննությունները, որոնք չի ընտրել և չի ուսումնասիրելու 2-րդ կիսամյակում: Առաջին կիսամյակի ընթացքում պետական ավարտական քննությունների համար սահմանված վերջնաժամկետը դեկտեմբերի 28-ն է:
12-րդ դասարանի այն աշակերտները, ովքեր քննություններ հանձնելու նպատակով այս փուլում դիմումներ չեն ներկայացրել, պետական ավարտական քննությունները կհանձնեն երկրորդ կիսամյակի ավարտին: Քննական առարկաների թեստերը կազմում է ԳԹԿ-ն, առաջադրանքներն ընտրվում են ԿԳՄՍՆ-ի երաշխավորած շտեմարաններից և ուսումնական հաստատությունում գործածվող դասագրքերից կամ նյութերից:
Կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների քննական գնահատակաները դրվում են անհատական ուսուցման պլանով իրականացված գնահատման հիման վրա: Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար քննաշրջանի ընթացքում կանցկացվի բանավոր քննություն ռուսերենից (Ռուսաց լեզու, ռուս գրականություն): Ռուսերենով ուսուցմամբ դասարանների սովորողների համար «Մաթեմատիկա» առարկայի պետական ավարտական քննության թեստերը կազմվում են ռուսերեն: Քննաշրջանի ընթացքում սովորողները ստուգարք են հանձնելու նաև «Ֆիզկուլտուրա» առարկայից:
Հիշեցնենք, որ քննությունները սկսվում են ժամը 10:00-ին: Սովորողներն ուսումնական հաստատություն են ներկայանում ժամը 9:00-ին` անձը հաստատող փաստաթղթով` (ծննդյան վկայական, անձնագիր, նույնականացման քարտ) կամ հաստատության տնօրենի տրամադրած տեղեկանքով: Քննություններին չի թույլատրվում քննասենյակ բերել բջջային հեռախոս կամ կապի այլ միջոց, տետրեր, դասագրքեր, ուսումնական և այլ ուղեցույց-ձեռնարկներ: Արդյունքները հայտնի կլինեն քննությունը հանձնելու հաջորդ օրը՝ ժամը 14-ին:
Նմանատիպ նյութեր
4082 դիտում
18:52 13-08-2018
Ենթասպաների դպրոցում մեկնարկել են ավարտական քննությունները
931 դիտում
20:37 10-06-2024
Քրեակատարողական հիմնարկներում ընթանում են դրսեկության ձևով (էքստեռն) պետական և ավարտական քննությունները
2944 դիտում
12:06 14-12-2018
Հայտնի են դեկտեմբերին նախատեսված 12-րդ դասարանի պետական ավարտական քննությունների օրերը
Այս բաժնից
868 դիտում
16:00 26-12-2024
Վաղարշապատում թմրանյութ պահելու դեպք է բացահայտվել (տեսանյութ)
976 դիտում
15:32 26-12-2024
Ինչ փոփոխություններ են սպասվում եկամտահարկի վերադարձի դեպքում. ՊԵԿ-ը մանրամասներ է ներկայացրել
1105 դիտում
15:18 26-12-2024
Երևանում և մարզերում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ