211652_close_icon
views-count1390 դիտում article-date 13:58 23-12-2019

Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

Ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ՊՊԾ դասակում ստացված տեղեկություններն իրացնելով, դեկտեմբերի 22-ին, ժամը 23.10-ին, Բագրատաշենի սահմանային անցակետում հայտնաբերել և Աշտարակի բաժին բերման են ենթարկել 36-ամյա Հովիկ Բ․-ին, որը 2014 թ. մայիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 177-րդ հոդվածի /Գողությունը/ 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր