211652_close_icon
views-count1069 դիտում article-date 15:25 18-12-2018

Գողության համար հետախուզվողը հայտնաբերվեց սահմանային անցակետում

«Հետախուզում-2018» համալիր կանխարգելիչ միջոցառման 2-րդ փուլի շրջանակներում, դեկտեմբերի 17-ին, ժամը 22.40-ին, Բագրատաշենի սահմանապահ վերահսկողության բաժնից ոստիկանության Բագրատաշենի բաժանմունք բերման է ենթարկվել 1986 թ. ծնված Նունե Պ.-ն, որը 2018թ. սեպտեմբերի 28-ից հետախուզվում էր Հրազդանի բաժնի կողմից՝ ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի մեղադրանքով: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր