211652_close_icon
views-count636 դիտում article-date 13:10 23-12-2019

Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում դեկտեմբերի 20-ից 23-ը

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` դեկտեմբերի 20-ից 23-ը Հայաստանի Հանրապետության ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 148 դեպք, որից 6-ը՝ նախկինում կատարված։ Մասնավորապես՝ անձնական ունեցվածքի գողության՝ 47, մարմնական վնասվածք հասցնելու՝ 21, խարդախության՝ 14, ծեծի՝ 9, սպանության սպառնալիքի՝ 8, թմրամիջոցի հայտնաբերման՝ 7, խուլիգանության և պաշտոնեական լիազորությունների չարաշահման՝ 5-ական, ծնողներից երեխային ապօրինի բաժանելու՝ 4, զենք-զինամթերքի առգրավման ու գույքի դիտավորությամբ ոչնչացման՝ 3-ական, հարկերից խուսափելու՝ 2, անձի առևանգման, կողոպուտի, պետական-հասարակական ունեցվածքի գողության, յուրացման կամ վատնման, ապօրինի ծառահատման, կաշառակերության, պաշտոնեական կեղծիքի կամ անփութության, ինքնավնասման, ինքնիրավչության, թմրանյութի իրացման, առևտրային կամ այլ կազմակերպությունների ծառայողների կողմից լիազորությունները չարաշահելու, առևտրային կաշառքի, բժշկական օգնություն և սպասարկում իրականացնողների կողմից մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու և ազատությունից ապօրինի զրկելու՝ 1-ական դեպք։ Հայտնաբերվել է 2 անհետ կորած, 14 հետախուզվող, կամավոր ներկայացել է 9-ը: Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։ Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության՝ 2, բնակարանային գողության, մարմնական վնասվածք հասցնելու, ապօրինի ծառահատման և ճանապարհատրանսպորտային պատահարի՝ 1-ական դեպք։ Անցած 3 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 45 պատահար, ինչի հետևանքով 2 մարդ զոհվել է, 60-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: [i]ՀՀ ոստիկանության լրատվական ծառայություն[/i]

Նմանատիպ նյութեր