211652_close_icon
views-count21626 դիտում article-date 16:05 22-12-2019

Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ. news.am

Հանրապետական ծննդատան տնօրեն, երեխաների ապօրինի որդեգրման գործով գլխավոր մեղադրյալ Ռազմիկ Աբրահամյանը կմնա ազատության մեջ, դատարանը մերժեց կալանքի միջնորդությունը: Ինչպես հայտնում է [url=https://news.am/arm/news/551112.html]News.am[/url]-ը, Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում դատավոր Դավիթ Բալայանը քիչ առաջ հրապարակեց միջնորդության որոշումը: Ռազմիկ Աբրահամյանը ներկա էր դատական նիստին: Նշենք, որ Ռ. Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 167-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով (Ծնողներից երեխային ապօրինի բաժանելը կամ երեխային փոխելը) և 200 հոդվածի 3-րդ կետով (առեւտրային կաշառք):

Նմանատիպ նյութեր