12015 դիտում
13:42 26-05-2019
Ջիվան Աբրահամյանը բերման է ենթարկվել Ազատության հրապարակում սպառնալիքներ հնչեցնելու կասկածանքով. NEWS.am
Երեկ՝ մայիսի 25-ին, Ազատության հրապարակում հավաքի ժամանակ մասնակիցների կողմից հնչեցված սպառնալիքների կասկածանքով բերման ենթարկված անձ կա։ Այս մասին [url=https://news.am/arm/news/514812.html]NEWS.am[/url]-ի հետ զրույցում ասաց ՀՀ ոստիկանության լրատվական վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Նա նշեց, որ ոստիկանության Կենտրոնականի բաժին է բերման ենթարկվել քաղաքացի Ջ. Ա.-ն., եւ այժմ դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
Ջ․ Ա․-ն, ամենայն հավանականությամբ, Ջիվան Աբրահամյանն է՝ Նիկոլ Փաշինյանի աջակիցների հանրահավաքի կազմակերպիչներից մեկը, որ Ազատության հրապարակում բռնության կոչերով էր հանդես եկել և հայտարարել, որ «քարով կցխի Արցախի նախագահ Բակո Սահակյանի գլուխը», եթե ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանին ընդունեն Արցախում։
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
532 դիտում
22:20 06-05-2024
Սոնա Հայրապետյանը մասնակցել է Օզոնային շերտի պաշտպանության մասին կազմակերպված աշխատաժողովին
646 դիտում
22:07 06-05-2024
Երևանցիների և զբոսաշրջիկների սիրելի վայրերից մեկը՝ Կասկադը, կհասցվի ավարտուն տեսքի․ Տիգրան Ավինյան
613 դիտում
21:47 06-05-2024
Փաշինյանն ու Պուտինը մայիսի 8-ին երկկողմ հանդիպում են ունենալու․ Ռուսաստանի նախագահի օգնական