211652_close_icon
views-count2638 դիտում article-date 16:38 22-12-2019

Ավստրալիայի վարչապետը ներողություն է խնդրել երկրում անտառային խոշոր հրդեհներն անտեսելու և իր ընտանիքի հետ արձակուրդն անցկացնելու համար

Ավստրալիայի վարչապետ Սքոթ Մորրիսոնը ներողություն է խնդրել, որ երկրում մոելգնած անտառային խոշոր հրդեհների ժամանակ իր ընտանիքի հետ արձակուրդն է անցկացրել Հավայան կղզիներում։ Այդ մասին հայտնում է Associated Press-ը։ Մորրիսոնը Ավստրալիա է վերադարձել միայն այն ժամանակ, երբ հանրությունը բողոքի մեծ ալիք է բարձրացրել և իր վրդովմունքն արտահայտել վարչապետի դրսևորած անտարբերության համար։ Վերջինս հայտարարել էլ, որ ընդունում է իր հասցեին ուղղված քննադատությունը, սակայն հավելել է, որ ազգային քննադատությունը քաղաքականության մեջ «բալեր հավաքելուն» չպետք է լինի ուղղված և կոչ է արել բարի լինել մեկմեկու հանդեպ։ Նշենք, որ Ավստրալիայում անտառային հրդեհներն արդեն իսկ ոչնչարցյել են ավելի քան 3 մլն հա տարածք։ Բացի այդ, մարդիկ են զոհվել և տներ են այրվել։

Նմանատիպ նյութեր