211652_close_icon
views-count3762 դիտում article-date 11:40 22-12-2019

Լաս Վեգասի մոթելներից մեկում բռնկված հրդեհը մարդկային կյանքեր է խլել

ԱՄՆ-ի Լաս Վեգաս քաղաքում գործող Alpine Motel Apartments մոթելում բռնկված խոշոր հրդեհի հետևանքով առնվազն 5 մարդ է զոհվել և ևս 13-ը՝ վիրավորվել։ Այդ մասին Twitter-ում հայտնել է տեղի հրշեջ ծառայությունը։ Հրդեհն առաջացել է գիշերը, իսկ ժամանած հրշեջները տեսել են, թե ինչպես են մարդիկ շենքի 3-րդ և 2-րդ հարկերից իրենց ցած նետում։ Հետքննություն է սկսվել՝ պարզելու համար տեղի ունեցածի հանգամանքները։

Նմանատիպ նյութեր