211652_close_icon
views-count60234 դիտում article-date 21:52 21-12-2019

Խոշոր ավտովթար Վայոց Ձորի մարզում. 52-ամյա վարորդը Nissan-ով բախվել է քարերին ու կողաշրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երեկ՝ դեկտեմբերի 20-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց Ձորի մարզում: Ժամը 12:30-ի սահմաններում, Եղեգնաձոր քաղաքի բնակիչ, 52-ամյա Ալլա Ալեքսանյանը՝ իր վարած Nissan մակնիշի 67 AL 333 համարանիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 132 կմ հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյան, վթարի հետևանքով վարորդ Ա. Ալեքսանյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն: Դեպքի վայր են ժամանել Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ նույն վաշտի հետաքննիչ Սիրեկանյանի գլխավորությամբ, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Գ. Շամշյանի տեղեկություններով, վարորդ Ա. Ալեքսանյանը անհատ ձեռներեց է: Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+

Նմանատիպ նյութեր