211652_close_icon
views-count23323 դիտում article-date 20:37 24-04-2023

Խոշոր ավտովթար Վայոց ձորի մարզում. 23-ամյա վարորդը 06-ով բախվել է քարերին և գլխիվայր հայտնվել ձորում. կա վիրավոր. ավտոմեքենան վերածվել է մետաղե ջարդոնի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ ապրիլի 24-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Վայոց ձորի մարզում:

Ժամը 16:10-ի սահմաններում Վայոց ձորի մարզի բնակիչ 23-ամյա Ռոբերտ Մ.-ն, իր վարած Վազ 2106 մակնիշի ավտոմեքենայով, Երևան-Մեղրի ավտոճանապարհի 134-րդ կմ հատվածում, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ և գլխիավայր շրջվելով հայտնվել ձորակում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով վարորդ Ռոբերտ Մ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Վայքի բուժմիավորում:

Վիրավորին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվորեն ժամանած ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Վայքի հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարները:

Օպերատիվ են գործել նաև Վայքի բժիշկները, ովքեր վիրավորին մինչև հիվանդանոց տեղափոխելը նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումատակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Վաչե Ալավերդյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի և վարչական վարույթի գործերով իրականացման բաժնի ավագ տեսուչ Համլետ Սիրեկանյանի գլխավորությամբ:

Վթարի փաստով Հայաստանի քննչական կոմիետի Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ:

Օպերատիվորեն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Վայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Թովմասյանի գլխավորությամբ:

Լուսանկարները՝ Յուրա Գաբրիելյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 65+
65+

Նմանատիպ նյութեր