211652_close_icon
views-count35349 դիտում article-date 21:49 16-04-2021

Ավտովթար Վայոց Ձորի մարզում. 20-ամյա վարորդը Opel Zafira-ով Նորավանքի ճանապարհին բախվել է քարերին և կողաշրջվել. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

 Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի  ավագ հետաքննիչ  Համլետ Սիրեկանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում երեկ՝ ապրիլի 15-ին Վայոց Ձորի մարզում տեղի ունեցած ավտովթարի փաստով: Ժամը 15:00-ի սահմաններում  Գեղարքունիքի մարզի բնակիչ, 20-ամյա Սարգիս Ղալաչյանը  իր վարած Opel Zafira մակնիշի ավտոմեքենայով Երևան-Մեղրի միջպետական ճանապարհից դեպի «Նորավանք եկեղեցական համալիր» տանող ճանապարհահատվածի 7-րդ կմ-ում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է  եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին և կողաշրջվել:

 Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ուղևոր, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 18-ամյա Սամվել Դարաբյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Եղեգնաձոր» բժշկական կենտրոն:

 Դեպքի վայր ե ժամանել ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գեղամ Մարգարյանի, դասակի հրամանատար Կարեն Օհանյանի գլխավորությամբ:

Դեպքի վայր են ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վայոց Ձորի մարզային  փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով:

Փրկարարները հոսանքազրկել, ապա դարձի են բերել ավտոմեքենան:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները՝  Յուրա Գաբրիելյանի
 
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+

Նմանատիպ նյութեր