2810 դիտում
19:44 21-12-2019
«Մարտի 1»-ի գործով տուժողին կաշառք է առաջարկվել կազմակերպված խմբի կողմի՞ց. Pastinfo.am
ՀՔԾ քննիչը վարույթ է ընդունել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի աջակից ներկայացող անձի կողմից «Մարտի 1»-ի գործով տուժողներից մեկին կաշառք առաջարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործը։ Այս մասին [url=https://https://www.pastinfo.am/hy/news/2019/12/21/%C2%AB%D5%84%D5%A1%D6%80%D5%BF%D5%AB-1%C2%BB-%D5%AB-%D5%A3%D5%B8%D6%80%D5%AE%D5%B8%D5%BE-%D5%BF%D5%B8%D6%82%D5%AA%D5%B8%D5%B2%D5%AB%D5%B6-%D5%AF%D5%A1%D5%B7%D5%A1%D5%BC%D6%84-%D5%A7-%D5%A1%D5%BC%D5%A1%D5%BB%D5%A1%D6%80%D5%AF%D5%BE%D5%A5%D5%AC-%D5%AF%D5%A1%D5%A6%D5%B4%D5%A1%D5%AF%D5%A5%D6%80%D5%BA%D5%BE%D5%A1%D5%AE-%D5%AD%D5%B4%D5%A2%D5%AB-%D5%AF%D5%B8%D5%B2%D5%B4%D5%AB%D5%9E%D6%81-%D5%80%D5%94%D4%BE-%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%B6%D6%80%D5%A1%D5%B4%D5%A1%D5%BD%D5%B6%D5%A5%D6%80-%D5%A7-%D5%B0%D5%A1%D5%B5%D5%BF%D5%B6%D5%B8%D6%82%D5%B4/927034]«Փաստինֆո»[/url]-ին հայտնեց ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինա Օհանջանյանը։ Նրա փոխանցմամբ՝ անձը ձերբակալվել է ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցավոր արարք կատարելու կասկածանքով, այն է՝ կազմակերպված խմբի կողմից սուտ ցուցմունք տալու նպատակով վկային կամ տուժողին կաշառելու համար։
Ասել է թե՝ բացառված չէ, որ քրեական գործով ներգրավվեն նոր անձինք՝ ենթադրյալ կազմակերպված խմբի անդամները։
Ավելի վաղ հայտնել ենք, որ Ոստիկանությունը տեսանյութ էր տարածել, ըստ որի Ռոբերտ Քոչարյանի աջակիցներից մեկը Քանաքեռում գտնվող իր գրասենյակ է հրավիրել մարտի 1-ի դեպքերից տուժած անձանցից մեկին ու առաջարկել հրաժարվել տուժողի կարգավիճակից, տված ցուցմունքից և չներկայանալ դատական նիստերին՝ հայտնելով, որ պատրաստ է վճարել այն գումարը, որը պետք է պետությունը տրամադրի որպես դրամական աջակցություն։ Բացի այդ խոստացել է, որ իշխանափոխությունից հետո տուժողին կնշանակեն բարձր պաշտոնի։ Դեպքի առթիվ ոստիկանությունում քրեական գործ է հարուցվել։
Տարածված տեղեկատվությանն արձագանքել էր նաև «Հայաստան» համահայկական հիմնադրամի նախկին գործադիր տնօրեն Արա Վարդանյանը` նշելով, որ ոստիկանական այս «օպերացիային» կարող են հաջորդել նոր ձերբակալություններ` չբացառելով նաեւ Ռ.Քոչարյանի որդիներից մեկ ձերբակալությունը:
Նմանատիպ նյութեր
7023 դիտում
21:03 19-12-2019
Ռոբերտ Քոչարյանի աջակիցը մարտի 1-ի գործով տուժողին ցուցմունքից հրաժարվելու առաջարկ է արել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
830 դիտում
13:26 05-10-2015
Ավարտվել է կաշառք տալու և քրեակատարողական հիմնարկի ծառայողի կողմից կաշառք ստանալու գործով նախաքննությունը
Այս բաժնից
709 դիտում
15:23 26-11-2024
Սուրեն Պապիկյանը հետևել է ԶՈՒ բարձրագույն և ավագ սպայական կազմերի ատեստավորման գործընթացին